27/05/2021 17:05
Ադրբեջանից պայման է հնչել՝ «պատրաստ ենք հետ քաշել մեր ստորաբաժանումները՝ առաջնահերթ դո՞ւք, թե՞ մենք». Էդվարդ Ասրյան
Հակառակորդը փորձում է մեզ ուղղությունից շեղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Մեր հստակ պայմանը գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելն է, իսկ այնտեղից 1 ժամ անց հնչում է հետևյալ պայմանը՝ «մենք պատրաստ ենք հետ քաշել մեր ստորաբաժանումները՝ ինչպե՞ս սկսենք՝ առաջնահերթ դո՞ւք, թե՞ մենք»: Հարցից հետո հնչել է մեր պայմանը, որ վերդարձնեն գերեվարված զինծառայողներին, այնուհետև հաշվի կառնենք ուժերը և միջոցները հետ քաշելու առաջարկը», - պատմեց ԳՇ ներկայացուցիչը: