27/05/2021 18:13
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքը կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման. Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե կա հավանականություն, որ մեր զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո ադրբեջանցիները կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ։
«Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այդ սադրանքը կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման», - հայտարարեց Փաշինյանը։