27/05/2021 13:46
Չինարիում հակառակորդը կրակոցներ է արձակել. Սաղոյան
Չինարիում հակառակորդը կրակոցներ է արձակել, լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։
«Հիմա նորմալ է ամեն ինչ», - ասաց Սաղոյանը։
Նա խնդրեց բոլոր մանրամասները ճշտել Պաշտպանության նախարարությունից, Տավուշի մարզպետարանից։
«Խնդրում եմ, ձեր հարցերը ճշտեք իրենցից», - ասաց նա։
Հարցին՝ հրահա՞նգ կա իրավիճակի վերաբերյալ տեղեկություն չտրամադրել, Չինարիի գյուղապետն արձագանքեց. «Որևէ մեկը չի կարող հրահանգ տալ, ես իմ ազատ մտքի արտահայտման իրավունքն ունեմ, որևէ վտանգավոր բան չկա, ամեն ինչ նորմալ է, կրակոց եղել է, բայց հիմա նորմալ է»։
Նշենք, որ Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է. կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։