27/05/2021 18:23
Սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ. Փաշինյանի պաշտոնական առաջարկը (Տեսանյութ)
Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկ արեց միջազգային հանրությանն ու Ադրբեջանի կառավարությանը։
«Առաջարկը հետևյալն է, մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։
«Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, հենց այս հատվածում է լարվածություն առաջացել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, թե հաջորդ փուլով սկսվում է սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը Սոթքից մինչև Խոզնավար։
«Սա է իմ առաջարկած պլանը, որ եթե Ադրբեջանն, իրոք, խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այդ պլանը մերժելու որևէ պատճառ պետք է չունենա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ սա է ամենաարդյունավետ ու խելամիտ ճանապարհը, որովհետև եթե այս ճանապարհով չգնան, իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից։
«Իսկ մենք դա թույլ տալ չենք կարող», - ասաց Փաշինյանը։