28/05/2021 10:39
Սիրիայում նախագահի ընտրություններում 95.1% ձայնով հաղթել է Ասադը
Բաշար Ասադը հաղթել է Սիրիայի նախագահի ընտրություններում՝ հավաքելով ձայների 95,1%-ը, հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համմուդա Սաբբագը:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 78%, կամքի արտահայտմանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն քաղաքացի:
Հաղթանակից հետո Բաշար Ասադը հայտարարել է երկրի պատմության նոր փուլի մասին: Նա նաև հարգեց զոհված սիրիացիների հիշատակը և վիրավորներին ապաքինում մաղթել:
Բաշար Ասադը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2000 թվականից: