28/05/2021 11:12
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 104 դեպք, մահացել է 9 մարդ
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 222 513 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 104-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 212 566 (+301) մարդ, այս պահին բուժվում է 4443 (-206) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5504 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4423 (+7), իսկ այլ պատճառներով՝ 1081 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 9 մարդ: