28/05/2021 14:57
Ռուսաստանն ամրապնդում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ. Շոյգու
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը:
«Ամրապնդում ենք մեր ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է Շոյգուն՝ բացելով աշխատանքային հանդիպումը:
Նրա խոսքով՝ «հաջողությամբ իրականացվում են Միացյալ զորախմբի ստեղծման, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը»:
Շոյգուն ընդգծել է, որ «երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է հանդիսանում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը դիտարկում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»:
Նա հայտարարել է, որ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները' կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները: