28/05/2021 11:50
Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին. Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետությունից Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ տոնական միջոցառմանը ոչ ոք չի հրավիրվել։
«Ուղիղ երկու տարի առաջ ՀՀ իշխանությունը զավթած քյոսագալդիները (ծաղրածուները) մեկ տարի շարունակ գաղտնի քայքայիչ գործունեություն իրականացնելով Արցախի ինքնիշխանության դեմ՝ բացահայտ գրոհի անցան. առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին…», - այս մասին գրել է գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը։