28/05/2021 13:21
Մակրոնը չի բացառել բնակչության մի մասի պարտադիր պատվաստումները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում քաղաքացիների որոշ խմբերի համար պարտադիր պատվաստումների ներդրումը, հայտնում է BFMTV-ն:
«Բոլոր դռները բաց են»,- հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշակի մասնագիտությունների համար պարտադիր պատվաստումների գաղափարին:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 23,7 միլիոն ֆրանսիացի է ստացել կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը: 10,8 միլիոն քաղաքացի է ստացել երկու ներարկում: