28/05/2021 11:34
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին. Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական չի վիրավորվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:
«Կտրականապես հերքում ենք», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել: