29/05/2021 19:01
Բաքուն սատարում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի մոսկովյան նախաձեռնությանը
Բաքուն սատարել է ադրբեջանա-հայկական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքի, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական լուծել սահմանագծերի հարցը: Դրա հետ կապված Ադրբեջանը սատարել է ռուսական կողմի առաջարկը՝ ադրբեջանա-հայկական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Սահմանագծերի որոշակիացումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», - հայտարարել է Ասադովը: