29/05/2021 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 42 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 222 555 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 42-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 212 752 (+186) մարդ, այս պահին բուժվում է 4294 (-149) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5509 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4428 (+5), իսկ այլ պատճառներով՝ 1081 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: