29/05/2021 09:19
«Հրապարակ». Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը կարող է պետական համակարգը փլուզել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը կարող է պետական համակարգը փլուզել։ Ոչ միայն ԱԳՆ-ում է բունտ հասունացել, այլև՝ ուժայիններում՝ ՊՆ, ԱԱԾ, որտեղ պաշտոնանկությունների շքերթ է սպասվում։ Այստեղ մտահոգված են բանակը սահմանից հետ քաշելու և դիտորդներ տեղակայելու մտքից։ Երեկ տեղեկացանք, որ դիմումներ են գրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալեչյանն ու Արտակ Ապիտոնյանը։
Իսկ Ավետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարար նշանակել: Դեսպանների շրջանում էլ հրաժարականներ չեն հաջորդում միայն այն պատճառով, որ դիվանագետների ներքին վարքականոնը դա արգելում է՝ գոնե առայժմ»։