29/05/2021 09:04
«Ժողովուրդ». Աշխատանքից ազատվելու է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում։ Եվ, ահա, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է գրելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Թերթը գրում է նաև, որ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո հենց Գալստյանն էր փոխարինում նրան, որին ամեն կերպ փորձեցին մոտիվացնել, բարեկեցություն խոստանալ, սակայն նա էլ առաջիկայում կգնա:
Գրեթե բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ։