29/05/2021 15:15
Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են. Գեղամասար համայնքի ղեկավար
Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են, այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Ներկայացուցիչներ են եկել՝ ազգությամբ ռուս, իրենց դրոշներով, և հավանաբար սահմանազատման աշխատանքների համար է այդ ամենը կատարվում: Այլ տեղեկություններ դեռևս չկան, միայն այսքանը գիտենք», - ասել է Հակոբ Ավետյանը: