29/05/2021 10:38
Բրազիլիայում չորս մարդ է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով
Բրազիլիայի Առակաժու քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով չորս բուժառու է մահացել, հայտնել է քաղաքապետ Էդվալդու Նոգեյրան:
«Մենք խորապես ցավում ենք չորս բուժառուի կորստի համար», - գրել է Նոգեյրան Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա հավելել է, որ քաղաքապետարանը բոլոր ջանքերը գործադրում է հրդեհից տուժած հիվանդներին ու ընտանիքի անդամներին օգնություն ցուցաբերելու համար: