29/05/2021 13:50
TikTok-ի նոր վտանգավոր թրեդի պատճառով Մեծ Բրիտանիայում ավելի քան 50 երեխա է հոսպիտալացվել
Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայությունը կոչ է արել արգելել փոքրիկ գնդիկավոր մագնիսներն այն բանից հետո, երբ ավելի քան 50 երեխա հիվանդանոց է ընդունվել TikTok–ի նոր թրենդի, գրում է Express թերթը:
Խոսքը նեոդիմից գնդիկավոր մագնիսների մասին է, որոնք լայնորեն օգտագործվում են որպես խաղալիքներ երեխաների համար: Դրանք TikTok սոցիալական ցանցում նոր թրենդի մեկնարկ են տվել: Դրա էությունը տեսահոլովակ նկարահանելն է, որում անհրաժեշտ է երկու մագնիս դնել դեմքի յուրաքանչյուր կողմում և ձևացնել, թե դա պիրսինգ է: Որոշ երեխաներ պատահաբար կուլ են տվել այս մագնիսները՝ տեսանյութ նկարահանելիս:
Բրիտանացի պաշտոնյաները կոչ են արել լիովին արգելել այդպիսի մագնիսների օգտագործումն այն բանից հետո, երբ վտանգավոր տենդենցը վնասել է մոտ 65 երեխայի, որոնք այժմ շտապ վիրահատության կարիք ունեն: