29/05/2021 13:20
Վիետնամում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
Վիետնամի առողջապահության նախարարությունը հայտարարել է բրիտանական և հնդկական շտամների բնութագրերով կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերման մասին, հայտնում է VnExpress-ը:
Գերատեսչության ղեկավարը, Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Թան Լոնգը հայտարարել է, որ մի քանի հիվանդի անալիզների գենետիկական հաջորդականությունը պարզել է միանգամից կորոնավիրուսի երկու ընդհանուր տարբերակի առկայությունը:
Նշվում է, որ քովիդի վիետնամական հիբրիդային շտամը շատ ավելի վարակիչ է և հեշտությամբ փոխանցվում է օդով։