31/05/2021 09:52
ԱՄՆ-ում նախազգուշացրել են COVID-26-ի և COVID-32-ի սպառնալիքների մասին
Ամերիկացի գիտնական, ԱՄՆ-ում կորոնավիրուսի և վարակիչ հիվանդությունների փորձագետ Փիթեր Հոտեզը հայտարարել է, որ անհրաժեշտ է բացահայտել COVID-19- ի պատճառները, հակառակ դեպքում մարդկությունը կարող է բախվել COVID-26-ին և COVID-32-ին: Նման հայտարարություն նա արել է NBC News հեռուստաալիքի եթերում:
Մասնագետը նշել է, որ ներկայիս COVID-19 համավարակը «21-րդ դարի կորոնավիրուսի երրորդ խոշոր համաճարակն է կամ համավարակը» 2002-2003 թվականների SARS համավարակից և MERS՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշից հետ:
«Մայր բնությունը մեզ ասում է, թե ինչ կլինի. Կլինեն COVID-26 և COVID-32, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք COVID-19-ի ծագումը», - ասել է Հոտեզը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր կորոնավիրուսի «բռնկման առաջացումը»: Դրա համար վարակաբանները, համաճարակաբանները և այլ մասնագետներ պետք է ուղարկվեն Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ սկսվել է համավարակը: Տեղում նրանք կկարողանան հավաքել տվյալներ և անհրաժեշտ նմուշներ: