31/05/2021 15:17
Ryanair օդանավը վայրէջք է կատարել Բեռլինում՝ անվտանգության սպառնալիքի պատճառով
Ryanair ավիաընկերության Իռլանդիայից Լեհաստան չվերթը դադարեցվել էր Բեռլինում՝ ինքնաթիռին «անվտանգության հնարավոր սպառնալիքի» մասին տեղեկության պատճառով:
Այդ մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով ավիաընկերության տվյալներին:
Նշվում է, որ օդային տեղաշարժի գերմանական վերահսկողության նախազգուշացումից հետո օդաչուն ինքնաթիռը շրջել է դեպի մոտակա օդանավակայանը՝ Բեռլին:
«Ուղևորներին դուրս են բերել ինքնաթիռից, որպեսզի հեշտացնեն ուղևորների և ուղեբեռի մանրակրկիտ ստուգումը։ Ստուգելուց հետո յոթ ժամ ուշացումով ուղևորները պահեստային ինքնաթիռով մեկնել են Կրակով», - ավելացրել է գործակալությունը: