31/05/2021 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 34 դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 222 670 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 34-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 213 208 (+227) մարդ, այս պահին բուժվում է 3942 (-200) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5520 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4438 (+6), իսկ այլ պատճառներով՝ 1082 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: