31/05/2021 13:46
Հյուսիսային Կորեան մատնանշել է իր իրական հակառակորդին
ԿԺԴՀ-ի իրական հակառակորդն է ԱՄՆ-ն, այլ ոչ թե Հարավային Կորեան: Այս մասին իր հոդվածում գրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության միջազգային քաղաքականության մեկնաբան Քիմ Մեն-Չհոլը:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի թիրախը ոչ թե հարավկորեական զորքերն են, այլ՝ Միացյալ Նահանգները:
«ԱՄՆ-ի հաշվարկը, որը նախատեսում է իրականացնել Հարավային Կորեայի կողմից հեգեմոնիայի նպատակը, պարզապես մարդու հիմար պահվածք է, երբ սեփական մատներով դուրս է հանում աչքերը: Առակն ասում է՝ ինչպիսին բարևն է, այնպիսին էլ պատասխանն է», - ասվում է հրապարակման մեջ:
Ըստ Չհոլի՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները հստակ ցույց են տվել իրենց ագրեսիվ հավակնությունները, և նրանք իրավունք չունեն խոսել Հյուսիսային Կորեայի պետական պաշտպանունակությունն ուժեղացնելու կամ ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մասին: