31/05/2021 18:12
Թրամփը Բայդենին մեղավոր է համարում «ԱՄՆ-ն ոչնչացնելու» համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին մեղադրել է «երկիրը կործանելու» համար: Թրամփը հայտարարել է, որ իր հետնորդը սահմանային ճգնաժամ է հարուցել, հայտնում է New York Post թերթը:
Բայդենի հասցեին Թրամփի քննադատությունը կապված է Չինաստանի, Մերձավոր Արևելքի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի, ինչպես նաև հարավային սահմանի ճգնաժամի հետ:
Սպիտակ տան նախկին ղեկավարը կարծում է, որ Բայդենի նախագահության ողջ ընթացքում նա վատթարացրել է հարաբերություններն այլ երկրների հետ: Միաժամանակ, ըստ Թրամփի, «ամեն ինչ մշակվել է»:
«Այն ամենը, ինչ նա պետք է աներ, ոչինչ չանելն էր... Պարզապես խելագարություն է այն, ինչ նրանք արել են», - բացատրել է Թրամփը: