31/05/2021 11:23
Սահմանները բոլոր կողմերից պետք է վաղ թե ուշ բացվեն, բայց ՀՀ տարածքով որևէ միջանցք տալուն ես դեմ եմ. Մարուքյան
ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սահմանները բոլոր կողմերից պետք է վաղ թե ուշ բացվեն, բայց Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցք տալուն ես դեմ եմ», - ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ պետք է լինի եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։
«Այլ բան է, թե ինչ լիազորություններով օժտված և այլ բան է, թե արդյոք այդ հանձնաժողովի արդյունքները ենթակա են լինելու Սահմանադրական դատարանի եզրակացությանն ու խորհրդարանի վավերացմանը։ Այս պահին չունենք որևէ փաստաթուղթ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ», - ասաց պատգամավորը։