31/05/2021 18:30
Թուրքական հետախուզությունը ձերբակալել է Գյուլենի եղբորորդուն
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկիր է տեղափոխել Սելյահադդին Գյուլենին՝ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն, որին Անկարան համարում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի համար պատասխանատու: Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Նշված չէ, թե կոնկրետ որտեղ է իրականացվել Ա. Գյուլենի ձերբակալման գործողությունը, բայց հայտնի է, որ դա տեղի է ունեցել արտերկրում: Ավելի վաղ FETO կազմակերպության ղեկավարի եղբորորդուն դուրս էին բերել Թուրքիայից՝ կազմակերպության այլ անդամների օգնությամբ:
Ըստ հետախուզության՝ Սելյահադդին Գյուլենը կապեր ունի FETO-ի մի շարք բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ խորհրդատվական խորհրդի անդամների հետ:
Թուրքիայում նա հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով: