31/05/2021 12:35
Ավելի քան 200 մարմին է կորած եղել. հիմա մարմինները հանում են պահած տեղերից ու տալիս ԴՆԹ անելու. անհետ կորածի հարազատ (Տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում, նրանք Հերացի փողոցն են փակել:
«Բացահայտել եմ, որ 200-ից ավելի մարմին է կորած եղել, չենք իմացել, հիմա հայտնվում են: Նոյեմբերի 23-ին Արցախ է բերվել 21 մարմին: Մի քանի օր առաջ մի մարդու մարմնի ԴՆԹ է համապատասխանել, կինը զանգել է ինձ, ասում է՝ ճշտեմ, թե մարմինը որտեղից է բերվել: Պայմանական կոդը 567 է՝ նոյեմբերի 23: Պայմանական կոդերը դրվում են ըստ հերթականության: Նույն ամսաթվով էլի մարդ է բերվել ու մարմնի կոդը եղել է 755: Եթե 567-ին գումարեմ 21՝ 755 չի ստացվում: Հիմա մարմինները հանում են պահած տեղերից ու տալիս են ԴՆԹ անելու: Ամբողջական մարմին կա, որը նոյեմբերի 23-ից ԴՆԹ չի անցել», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա տեղեկացրեց, որ պահանջում են պետական մարմիններից կազմված հաձնաժողով ստեղծվի, որի կազմում ընդգրկված լինի ծնողների խումբ, գնան բոլոր դիահերձարանները, պարզեն ստույգ թիվը:
Տեղում է ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: