31/05/2021 09:35
Ավելի քան 100 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ղարաբաղի Ամարաս վանք
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Այսպիսով, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 117 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է: Այն տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավեի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: