31/05/2021 17:10
Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2593 քաղաքացի
Մայիսի 31-ի դրությամբ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2593 քաղաքացի: Մարզպետարանից հայտնում են, որ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվել է 1184 հոգի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 1048 հոգի, «Կորոնավակ»-ով՝ 361 հոգի:
Այսօր՝ մայիսի 31-ին, Կոտայքի մարզում պատվաստվել են 153 քաղաքացիներ՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 8 հոգի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 64 հոգի, «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 81 հոգի: