01/06/2021 17:40
Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն արդարացվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վճռեց դադարեցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Դատարանը վճռեց՝ ճանաչել և հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել՝ վճարված 50 մլն դրամ գումարը վերադարձնել վերջինիս», - հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի վճիռը։
«Դատախազության ոճն է, միշտ բողոքարկում են՝ տեղի, անտեղի», - ասաց փաստաբանը։