01/06/2021 18:45
20-ամյա ռեփեր Lil Loaded-ն ընկերոջ սպանությունից մի քանի ամիս անց մահացել է
Ռեփեր Lil Loaded-ը (իրականսկական անունը Դաշոն Ռոբերտսոն) կյանքից հեռացել է 20 տարեկանում, հայտնում է The Sun-ը՝ հղում անելով մահացածի փաստաբանին:
Փաստաբան Աշկան Մեհրիյարին չի նշել երաժշտի մահվան պատճառը:
«Ավաղ, լուրերը հաստատվել են: Պարոն Ռոբերտսոնը կյանքից հեռացել է», - ասել է նա:
2020-ի նոյեմբերին Lil Loaded-ը ձերբակալվել էր իր ընկերոջ՝ Խալիլ Ուոքերի սպանության համար: Նա ինքնաձիգով կրակել է Ուոքերին: Հոդվածը վերադասակարգվել է որպես «անզգուշությամբ սպանություն», ռեփերը գրավի դիմաց ազատվել էր:
Նրան թույլատրվել է վարել համերգային գործունեություն: Lil Loaded-ն ինքն իրեն անմեղ էր համարում: