01/06/2021 15:07
Նրանք փորձեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա, փորձեցին ամեն ինչ կասկածի տակ դնել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
«Այս ընթացքում իշխանությունները փորձել են կիրառել դատավորների վեթինգի գործիքակազմ։ Սրա նպատակը մեկն է՝ նրանք եկել էին իշխանության, գրավել գործադիր իշխանությունը և պետք էր գտնել մի գործիքակազմ՝ դատական իշխանությունը նույնպես իրենցով անելու համար», - հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, այլ մոտիվացիա այստեղ ուղղակի չկար։
«Հիմա ինչպե՞ս քննարկենք վեթինգը՝ վեթինգ որպես երևույթ ընդհանրապե՞ս, թե՝ վեթինգն այս կիրառման կոնտեքստի մեջ։
Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը, լուծումներ գտնել տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց վեթինգն այլ բան է։ Նրանք փորձեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին տարածել, ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք», - նշել է Քոչարյանը: