01/06/2021 10:38
Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին. Տիգրան Աբրահամյան
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին, այս մասին գրել է «Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Գեներալը մասնավորապես նշում է, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել։
Սա ուղիղ մեղադրանք է վարչապետին ու նրա կառավարությանը, զինված ուժերում արձանագրված խնդիրները չվերացնելու, երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալու և պատերազմը կանխամտածված պարտության տանելու վերաբերյալ։
Պատերազմի տարբեր կարևոր դրվագներին տիրապետող զինվորականները, գործիչները պետք է խոսեն, իսկ այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու», - նշել է Աբրահամյանը։