01/06/2021 13:43
Մարդու իրավունքների մասին խոսքերի համար ամերիկացիները քննադատել են Բայդենին
Fox News կայքի օգտատերերը ծաղրուծանակի են ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը հիշատակի օրը Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կհիշեցնի մարդու իրավունքների խախտումների անթույլատրելիության մասին:
«Ես չեմ հասկանում, թե ինչպես է Բայդենը մտադիր ստիպել Չինաստանին և Ռուսաստանին դադարեցնել բռնությունները իրենց քաղաքացիների նկատմամբ: Ես լսում, թե ինչպես է պարոն Բայդենը «խոսում», բայց չեմ տեսնում, թե ինչպես է նա ինչ-որ բան անում», - գրել է Kick@ssTexan-ը:
Նաև մեկնաբանություններում Բայդենը քննադատվել է իր երկրում մարդու իրավունքների նկատմամբ անուշադրության համար:
«Ինչո՞ւ է մեր կառավարությունը շարունակում քիթը խոթել այնտեղ, որտեղ իր տեղը չէ: Անհանգստացեք այն բանի համար, թե ինչ է կատարվում այժմ մեր երկրում, էլ չեմ ասում այն մասին, թե ինչ է կատարվում այլ երկրներում: Գիտեմ, որ դա սառն է հնչում, բայց պետք է ասել: Ես համակրում եմ նրանց, ովքեր չունեն այն ազատությունը, որը մենք ունեցել ենք (կամ ունեցել ենք հունվարից առաջ), բայց նրանց անհրաժեշտ է ինքնուրույն պայքարել: Եվ մենք նորից պայքարելու ենք: Շուտով»,- գրում է Doublebarrel12724- ը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 16-ին: