01/06/2021 09:32
«Հրապարակ». 84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ
«Հրապարակ» թերթը գրում է. «84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետերին, դպրոցների և բուժհիմնարկների տնօրեններին։ Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք:
Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: Իսկ կամավոր մոտ հարյուր մարդ է ներկա եղել, մնացածը Փաշինյանի հետ է եկած եղել՝ Երևանից, այլ մարզերից: Ըստ վանաձորցիների՝ մարզպետարանի աշխատողներն անգամ շուկայի, եկեղեցու հարակից տարածքից թափառաշրջիկների են համոզել-տարել հանդիպմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։