01/06/2021 18:30
Հնդկաստանում Գանգես գետից դուրս են բերել COVID-19-ից վեց մահացածի դի
Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Գանգես գետից վեց մարդու դի են որսացել: Այս մասին India TV-ին հայտնել է տեղական կառավարության ներկայացուցիչը:
«Գետից դուրս են բերվել վեց քայքայված մարմիններ: Բժիշկների խումբը դիակիզարանում կատարել է վերջին ծիսակատարությունները՝ համաձայն COVID-ով վարակված մարդկանց մարմինների մշակման ուղեցույցների», - եթերում ասել է տեղական պաշտոնյա Պրամոդ Ջան:
Նա նշել է, որ մարմինները հնարավոր չէ նույնականացնել, քանի որ դրանք քայքայվել են: