01/06/2021 18:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են այցելել հայ-ադրբեջանական սահման. Լուկաշևիչ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) շուտով կարող են համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է ТАСС-ը:
«Շատ կարևոր է, որ համանախագահները մոտ ապագայում, այնուամենայնիվ, հասցնեն տարածաշրջան այցելել և տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ խոսել տեղում: Դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ նման հնարավորությունները կարող են ստեղծվել շատ մոտ ժամանակներում», - նշել է նա: