01/06/2021 22:56
Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը, էդ սատանան ոչինչ չի անում, էդ կապիտուլյանտը. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Բանակին տարան պարտության, մեր բանակը չի պարտվել, ակնհայտորեն, Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առաց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք, պետք է կրակե՞նք: Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին մեր բանակին, մեր բանակը չի պարտվել: Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերեր, այսինքն` առանց մի դրամի, հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս: Դուք շատ լավ գիտեք, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից չի կախված, էդ սպառազինությանը տիրապետող էլ է պետք, մարտունակ զինվոր էր պետք, այ դրանով պետք է զբաղվեր», - ասել է Սարգսյանը։
«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ էդ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում, էդ սատանան ոչինչ չի անում, էդ կապիտուլյանտը», - նշել է նա։