01/06/2021 17:55
Գերմանիայում վեց ամսվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել են COVID-19-ի սպառնալիքի մակարդակը
Ռոբերտ Կոխի ինստիտուտը մոտ 6 ամսվա ընթացքում առաջին անգամ Գերմանիայում նվազեցրել է COVID-19-ից սպառնալիքի մակարդակը՝ «շատ բարձր»-ից «բարձր», հաստատել է ինստիտուտի ղեկավար Լոտար Ուիլերը Բեռլինում կայացած ճեպազրույցում:
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպան հայտարարել էր կորոնավիրուսի սպառնալիքի մակարդակը ճշգրտելու դեպարտամենտի մտադրության մասին:
«Ռոբերտ Կոխի ինստիտուտը այսօր վեց ամիս անց Գերմանիայի համար սպառնալիքի մակարդակը գնահատում է որպես «բարձր»՝ «շատ բարձրից» հետո, չնայած Գերմանիայում մահացության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր», - ասել է Ուիլերը: