01/06/2021 16:12
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9500 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9500 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 081 417 դեպք:
Մեկ օրում մահացել է 339 մարդ, ընդհանուր՝ 121 873 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 8994 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 693 579 բուժառու: