01/06/2021 12:27
Օրենքով սահմանված 109 միջոցառում՝ ավելի քան 67.3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, չեն կատարվել, դրանց գծով վճարումներ չեն իրականացվել. Լևոն Յոլյան
Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 109 միջոցառում՝ ավելի քան 67.3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, չեն կատարվել, այլ կերպ ասած՝ դրանց գծով վճարումներ չեն իրականացվել, ԱԺ-ում ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը՝ հայտարարեց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։
«68 միջոցառումի փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50 տոկոսից ցածր՝ առաջացնելով տարեկան ճշտված ծրագրի նկատմամբ 24.6 մլրդ դրամի շեղում։ 17 միջոցառում օրենքով նախատեսված չի եղել, կառավարությունը դրանք ճշտված ծրագրով ավելացրել է 1.5 մլրդ դրամի չափով, սակայն հետագայում դրանց գծով վճարումներ չեն իրականացվել, այսինքն՝ փաստացի չեն կատարվել», - ներկայացրեց Լևոն Յոլյանը։