01/06/2021 16:35
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 71 դոլարը
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 2.3%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 71 դոլարի: Այդ մասին վկայում են Լոնդոնի ֆինանսական բորսայի տվյալները:
Վերջին անգամ Brent-ը 71 դոլարի սահմանագիծը հատել էր մարտի 8-ին: Աճում է նաև WTI հում նավթի ինքնարժեքը՝ 2,1% -ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68,3 դոլարի:
Հունիսի 1-ի առավոտյան նավթի գինը բարձրացել էր՝ հասնելով մեկ բարելի դիմաց 70 դոլարի: