01/06/2021 21:21
Տղաներն իրենց կյանքը տվել են երկրին, իսկ էս անասունները էդ մարդկանց բերել լցրել են սառնարան. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, անդրադարձել երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին:
«Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ՝ պատերազմ տեսել եմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ եմ տեսել, ես զրուցել եմ տևական ժամանակ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ», - ասել է Սարգսյանը։
Նա նշել է, թե իրեն թվում էր, որ այլևս զարմանալու ունակություն չունի ու, ընդհանրապես, լացելու ունակություն չունի։
«Նկարները, որ ես տեսել եմ, ինձ թվաց արյունս սառեց երակներում, բայց լավ, մա՞րդ են դրանք, մարդկային որևէ բան կա՞։ Ոնց կարելի է, նրանք բոլորը հերոս տղաներ են, իրենք իրենց կյանքը տվել են էս երկրին, իսկ էս անասունները բերել են, էդ մարդկանց լցրել են սառնարան։ Սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են», - ասել է ՀՀ երրորդ նախագահը։