02/06/2021 15:36
«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն գործելու է ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական գործընթացների ժամանակահատվածում (Տեսանյութ)
Այս արտահերթ ընտրություններն ի տարբերություն երկրում բոլոր ընտրական գործընթացների, լինել-չլինելու մակարդակի կարևորության հարց է, «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի կազմակերպիչների հրավիրած ասուլիսին հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, թե իրենց միավորել է իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձառությունը։
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հիմնել են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը:
Անահիտ Սարգսյանն ասաց, որ ողջ գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողություն են իրականացնելու նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և հետընտրական շրջանում։
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս դիտորդական առաքելություն են իրականացնելու։
«Շրջիկ դիտորդություն ենք իրականացնելու», - ասաց Սամսոնյանը։
Կգործարկվի կայք, որտեղ կլինեն կոմիտեի իրակացրած աշխատանքները, իսկ մինչ այդ կա ֆեյսբուքյան էջ։