02/06/2021 22:27
Հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել. ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։
ՊՆ-ից հայտնեցին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով: