02/06/2021 14:48
Արցախից շուրջ 300 մլն մեգավատտ էլեկտրաէներգիա պետք է ներմուծվեր Հայաստան, սակայն պատերազմից հետո չի ներմուծվել և դա բացասական հետևանք ունեցել է. ՀԾԿՀ նախագահ
Նախատեսված էր Արցախից շուրջ 300 - 330 մլն մեգավատտ էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստան, սակայն պատերազմից հետո չի ներմուծվել և դա բացասական հետևանք ունեցել է, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Արցախից հոսանքը ներկրվում էր շուրջ 25 դրամով, իսկ Հրազդան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը 33 դրամ է, և եթե փոխարինում էինք, յուրաքանչյուր կվտ-ի մեջ մոտ 8 դրամ կորուստ ենք ունեցել», - ասաց Բաղրամյանը։
Նա ասաց նաև, որ Արցախում էներգետիկ անվտանգության խնդիր չկա.
«Որովհետև զւգահեռ միացած է նաև մեր համակարգին և ըստ անհրաժեշտության արտահանում ենք էլեկտրաէներգիա»։