02/06/2021 16:43
Բայդենը նշել է ԱՄՆ-ի համար ահաբեկչական հիմնական սպառնալիքը. դա ԻՊ-ն չէ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սպիտակ ռասիստներին համարում է երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիքը, նրա խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը ելույթ էր ունեցել Տուլսայում՝ հարյուր տարի առաջ տեղի ունեցած ռասայական անկարգությունների տարելիցի կապակցությամբ:
Բայդենն ընդգծել էր, որ հիմնական ահաբեկչական սպառնալիքն ԻՊ-ն կամ «Ալ-Քաիդան» չեն:
«Ըստ հետախուզության՝ սպիտակ գերակշռող շարժման կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններն այսօր հայրենիքի համար ամենամահացու վտանգն են ներկայացնում», - ասել է նա: