02/06/2021 09:35
«Հրապարակ». ՌԴ-ն իրավիճակը վերցրել է իր «կոնտրոլի» տակ՝ դիմելով ուժային մեթոդի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Այվազյանի հրաժարականը որքան հասունացած էր, նույնքան էլ՝ անակնկալ։ ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ, Այվազյանը որոշել է մինչև ընտրությունները դիմում չներկայացնել, սակայն գործընթացն արագացել է, և նա որոշել է 20 օր չսպասել, քանի որ ԱԳՆ-ն, կամա թե ակամա, խաղից դուրս է մղվել և ոչ հայանպաստ քայլերի մասնակից դարձել։
ԱԽ նիստում Փաշինյանի արած առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու, Ռուսաստանին մղել է ակտիվ գործողությունների։ Եվ ՌԴ-ն իրավիճակը վերցրել է իր «կոնտրոլի» տակ՝ դիմելով ուժային մեթոդի։ Ռուսական կողմն անհանգստություն ունի, որ Հայաստանում այլ խաղաղապահներ կտեղակայվեն։
Պատահական չէ, որ Այվազյանի հրաժարականը հաջորդեց Վաղարշակ Հարությունյանի մոսկովյան այցին։ Թե ինչ հանձնարարականներ է ստացել նա Մոսկվայում, դեռ պարզ չէ, սակայն Գեղարքունիքի սահմաններին վերջին օրերին ռուս խաղաղապահներ են նկատվում»։