02/06/2021 13:35
Բաքվում սկսվել է հայ երկու ռազմագերիների դատավարությունը
Բաքվում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։
Հիշեցնենք՝ որ Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։
Լյուդվիգ Մկրտչյանը, ըստ Բաքվի, գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանից։ Ալոշա Խոսրովյանը գերեվարվել էր ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։
Նրանք, ըստ ադրբեջանական կողմի, մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»: