02/06/2021 14:00
ԱՄՆ-ում կիբերհարձակումից հետո ժամանակավորապես փակվել են JBS գործարանները
Կիբերհարձակումը միջազգային ընկերության և աշխարհի խոշորագույն մսամթերք արտադրող JBS Food-ի վրա հանգեցրել է ԱՄՆ-ում տավարի արտադրության բոլոր գործարանների փակմանը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Պարենի և առևտրի աշխատողների միջազգային միության ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի JBS ամերիկյան ստորաբաժանումը ենթարկվել է կիբեռհարձակման: Մինչ այդ ընկերության ավստրալիական ստորաբաժանումը հայտնել էր հաքերների կողմից հարձակման մասին: Կիբերհանցագործները թիրախավորել են մասնաճյուղերի տեղեկատվական համակարգերը:
Միացյալ Նահանգներում ընկերության բոլոր գործարանները ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, իսկ JBS-ի մսի փաթեթավորման օբյեկտներում խափանումներ են տեղի ունեցել: