02/06/2021 12:16
Իրաքում «սև բորբոսի» պատճառով երկու մարդ է մահացել
Առնվազն երկու մարդ է մահացել Իրաքի հարավային Դի Քար նահանգում մուկորմիկոզի պատճառով, որը սնկային հիվանդություն է և հայտնի է որպես «սև բորբոս» անվանումով, հաղորդում է Rudaw-ը՝ վկայակոչելով տեղական առողջապահության վարչության ներկայացուցիչխոսնակ Ամմար ալ-Զամիլիին:
«Նասիրիա քաղաքում տեղի է ունեցել սև բորբոսով վարակվելու և մահվան երկու դեպք: Այս երկու դեպքերն էլ կապված են կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդությունների հետ», - ալ-Զամիլիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Մուկորմիկոզը սնկային վարակի պատճառած բարդություն է: Հիվանդությունը կարող է զարգանալ նրանց մոտ, ովքեր շփվում են շրջակա միջավայրի սնկային սպորների հետ կամ այն բանից հետո, երբ բորբոսը մաշկ է մտել կտրվածքի, քերծվածքի կամ այրվածքի միջոցով: